Իսրայելի վարչապետը կոչ է արել համաշխարհային տերություններին անհապաղ դադարեցնել երկխոսությունը Թեհրանի
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել բանակցությունները Իրանի հետ՝ Վիեննայում միջուկային համաձայնագրի վերադարձի շուրջ երկխոսության վերսկսման ֆոնին, գրում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ Բենեթը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով նրան տեղեկացրել է Վիեննայում բանակցությունների ընթացքի մասին։ Բենեթը պատասխանել է՝ ասելով, որ Իրանը «միջուկային շանտաժ» է օգտագործում։
Իսրայելի վարչապետը կոչ է արել համաշխարհային տերություններին անհապաղ դադարեցնել երկխոսությունը Թեհրանի հետ և «կոշտ միջոցներ» ձեռնարկել Իրանի դեմ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկել էմիջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլը։