Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի ելույթից մի կարևոր միտք, որը վրիպեց ուշադրությունից

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունեցավ «21-րդ դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին:

Սարգսյանի ելույթի տեքստը բավականին բաց էր, հասցեատերերին ուղղված ակնարկները՝ թափանցիկ։ 

Եվ այսպես, ի՞նչ էր ասում Սերժ Սարգսյանը՝ իր խոսքն ուղղելով մեծամասամբ Ռուսաստանին։ 

Արարողակարգերին բնորոշ նախաբանին հաջորդող մտքերում Սարգսյանն անդրադառնում է Հայաստանում դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարմանը։ Կարմիր թելի նման նրա խոսքում անցնում է այն, որ այս իշխանությունները պոպուլիստ են, թուլակամ, տգետ․ կապիտուլյանտ ձևակերպումը Սարգսյանի խոսքում, նկատենք, այս անգամ բացակայում է։ 

Եվ քանի որ այս իշխանության հետ կապված ամեն ինչ պարզ է, ՀՀ երրորդ նախագահը սլաքներն ուղղում է պատերազմի մյուս կողմին՝ Ադրբեջանին և ոչ միայն։ Նա բացառիորեն մեղադրում է նաև Թուրքիային՝ պատերազմում Ադրբեջանին սատարելու մեջ՝ կոտրելով թուրքերի հետ բարեկամանալու և լավ ապրելու խաբուսիկ պատրանքները, որոնք այս իշխանությունները ներարկում են հասարակությանը։ 

«Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները»։

Սարգսյանը պատերազմի ժամանակ թշնամուն դիմակայել չկարողանալու համար «մեղադրում է» բանակին ու դիվանագիտական կորպուսին՝ շեշտելով, սակայն, որ դրանք «երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից»։

Նախկին նախագահի մնացած խոսքը մեծ հաշվով ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը։ 

Սարգսյանը վերահաստատում է ՌԴ դերը պատերազմը կանգնեցնելու հարցում, ընդգծում ռուս խաղաղապահների կարևորությունը՝ միաժամանակ ակնարկում, որ հրադադարի պահպանման դիրքերում ավելի ամուր կանգնելու անհրաժեշտություն կա։ Սարգսյանը նշում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը ճիշտ էր և ընդհանրապես ճիշտ էին այն բոլոր համագործակցությունները, որոնք տեղի էին ունեցել իր կառավարման ժամանակաշրջանում։ Փաստորեն, տարիներն ու ժամանակը Սարգսյանի համար պարզ են դարձրել, որ ինքը չէր սխալվել, ինչպես պնդում էր հեռանալիս։ 

Նրբանկատորեն, Սերժ Սարգսյանն անդրադառնում է ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին, որոնք, մեղմ ասած, բարեկամական վերաբերմունք չեն դրսևորում Հայաստանի հանդեպ։ Մեջբերենք․ «․․․Օրինակ, դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ»,- ասում է ՀՀԿ առաջնորդը՝ բառացիորեն հասկացնելով, որ այս երևույթն անմիջականորեն պարկեշտության պակասից է։ 

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա նա շարունակում է պնդել, որ այն ոչ միայն լուծված չէ, այլև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ։ Եվ ի տարբերություն ներկայիս իշխանությունների անհեռատես պնդումների՝ միայն կարգավիճակի մասին, Սարգսյանն առաջ է տանում անչափ կարևոր՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 

Բայց այս բոլոր տողատակերում ու շիտակ, ուղիղ, բաց տեքստերում կարևորագույնը մեկ նախադասություն է, որը դուրս է մնացել լրատվականների գլխագրերից՝ «Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար»։

Սրանով, փաստորեն, Սերժ Սարգսյանը փակում է Ռուսաստանի ախորժակը՝ Հայաստանը միութենական պետության անդամ դարձնելու հեռանկարը։ Այսինքն՝ որքան էլ  Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և պետք է լինի, և Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ ինքը ճիշտ է արել, և Ռուսաստանն էլ գործուն աջակցություն ունի պատերազմի դադարեցման և խաղաղության պահպանման գործում, այնուամենայնիվ, ՀԱՊԿ մյուս անդամնեիի հետ կապված խնդիրներ կան, իսկ ռուսների ապահոված խաղաղությունն էլ ամենահուսալին չէ։ Մեկ բառով՝ «Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար»՝ անկախ բոլոր հարևան և բարեկամ պետություններից։ Ինքնիշխանությունն օդ ու ջուր է Հայաստանի համար։ 

Ընդհանրապես, այսպիսին են լինում քաղաքական հասուն գործիչների ելույթները, երբ գործընկերների դեմքին ազնվորեն, բայց և նրբանկատորեն ասում են նրանց սխալների մասին՝ միաժամանակ նաև ապացուցելով, որ գործընկերության մեջ հուսալի են։ 

Արմեն Սյունեցի