ՌԴ–ում ձերբակալվել են ուկրաինացի գործակալներ. նրանք ծրագրելիս են եղել իրականացնել ահաբեկչություն
ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է երկու ուկրաինացի գործակալների, որոնք տվյալներ էին հավաքում ռազմավարական օբյեկտների վերաբերյալ։
Առաջին ձերբակալվածը Կիևի շրջանի բնակիչ Ալեքսանդր Ցիլիկն է, նա արդեն խոստովանել է և հայտնել, որ իրեն հավաքագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հատուկ ռեզերվի օպերատիվ բաժնի աշխատանքային խմբի աշխատակիցը։ Նա ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել՝ պայթեցնելով 1,5 կգ ընդհանուր զանգվածով երկու ինքնաշեն պայթուցիկ։
Երկու այլ գործակալներ՝ հայր և որդի Զինովի Կովալը և Իգոր Կովալը, ժամանել են Ռուսաստան՝ տեղեկատվություն հավաքելու և նկարահանելու ռազմավարական կարևոր ձեռնարկություններ և տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտներ: Նրանք նաև խոստովանել են, որ իրենց հավաքագրել է Տերնոպոլի շրջանի բաժնի աշխատակցուհին, և հանձնարարությունը կատարելու դիմաց իրենց խոստացել են 10000 դոլար պարգև։