Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 263 միլիոնը
Դեկտեմբերի 2-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 263 757 280-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 700 195։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,242,126 մարդ, ապաքինվել է 238,094,873 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (49,573,122), 2-րդ տեղում՝ Հնդկաստանը (34,606,541), 3-րդը՝ Բրազիլիան (22,105,872), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (10,276,007) և Ռուսաստանը (9,669,718):