Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին կրակոցներ են հնչել
Անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել Տաջիկստանի տարածքից։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։
«Ժամը 21։15-ի սահմաններում Բատկենի շրջանում՝ պետական սահմանի պայմանական գծի մոտ, անհայտ անձինք Տաջիկստանի ուղղությամբ արձակել են յոթից ութ կրակոց»– ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ, ենթադրաբար, կրակոցներն արձակվել են որսորդական հրացանից։
«Հանգամանքները պարզելու համար անմիջապես դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային կետերի պետերը, որոնք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել կրակոցների մեջ ներգրավված անձանց որոնելու համար։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները և տեղական իշխանություններին»–ասվում է հաղորդագրության մեջ։