ԱՄՆ–ում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` օմիկրոն շտամով հիվանդ
Կալիֆոռնիայի բնակիչը, ով վերադարձել է Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 22-ին, դարձել է առաջին ամերիկացին, ում մոտ ախտորոշվել է օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամը, ասել է ԱՄՆ–ի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, գրում է Meduza-ն։
Նա նշել է, որ օմիկրոնով վարակված անձը նախկինում պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ, սակայն չի վերապատվաստվել։ Նրա խոսքով՝ հիվանդի մոտ առկա են թեթև ախտանշաններ, վիճակը բարելավվում է։
Կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը վերջին օրերին հայտնաբերվել է ավելի քան 20 երկրներում և տարածքներում։