Թուրքիան ունի Մեծ Թուրան ստեղծելու ծրագիր, և մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք Էրդողանի գործողություններին. ԲՀԿ (տեսանյութ)
Ինչպես գիտեք, Թուրքիան ունի թուրքալեզու Մեծ Թուրան ստեղծելու ծրագիր, և ինձ թվում է, որ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք Էրդողանի գործողություններին։ Այս մասին դեկտեմբերի 1֊ին նշել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը «21֊րդ դարի գլոբալ մարտահրավերները միջկուսակցական հարթություն» թեմայով «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնած միջազգային միջկուսակցական կոնֆերանսում ունեցած իր ելույթում։
«Այսօր՝ 44֊օրյա պատերազմից մեկ տարի անց, Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, մտել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այդքանով հանդերձ չի լուծվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման խնդիրը»,- ասել է Մելքումյանը։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում