Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Պատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

«Հարց 1.

Ի՞նչ էինք մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ակնկալում Սոչիի հանդիպումից:

Այս հարցի պատասխանն անհնար է տալ, և այստեղ է հիմնական խնդիրը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք քննարկում՝ Սոչին հաջողությու՞ն էր, կապիտուլյացիա՞, ձեռքբերու՞մ, թե՞ ազգակործան փաստաթուղթ։ Բայց մենք, կախված քաղաքական նախընտրություններից, լծվել ենք նման քննարկմանը։ Ինչպե՞ս կարելի է քննարկել մի բանակցության արդյունք, եթե նախապես դու չգիտես, թե ինչ ես ուզում այդ բանակցություններից։ Իսկ փաստն այն է, որ մենք որպես պետություն և որպես ժողովուրդ այս պահին ի վիճակի չենք ձևակերպել խնդիրներ (ինչը և չենք արել), ձևակերպել օրակարգ, գոնե միջնաժամկետ նպատակներ և ձգտել հասնել դրանց լուծմանը։ Գուցե հավաքական ցանկությամբ մենք թաքուն հույս ունեինք, որ Պուտինը տեսախցիկների առաջ աթոռը կտար Ալիևի գլխին ու կստիպեր հետ քաշվել բոլոր գրաված տարածքներից։ Բայց նման բան լինում է միայն հեքիաթներում կամ պետություն չունեցող ժողովուրդների գլխում։

Հարց 2.

Ի՞նչ էինք մենք ակնկալում Նիկոլից

Ոչինչ։ Մենք դա գիտենք։ Նույնիսկ ինքը իրենից բան չի ակնկալում, նրա ընտրազանգվածը արդեն ակնկալիքներ չունի։ Բայց փաստն այն է, որ Հայաստանը միջազգային բանակցություններում ներկայացնում է Նիկոլը։ Ակնկալում էինք, որ Նիկոլը կփոխի՞ պատմության անիվը, թե՞ նոր անսպասելի օրակարգով ու առաջարկներով կկարողանա Հայաստանի համար ստանալ միջազգային հանրության տեսակետի փոփոխություն։ Իհարկե ոչ։ Ընտրել ենք նրան, նա էլ գնում է Սոչի։

Հարց 3.

Ի՞նչ ենք մենք ակնկալում առաջիկայում

Իսկ եղե՞լ է Հայաստանում կամ հայկական աշխարհում նման հարցադրումով ու անհրաժեշտ խորության քննարկում։ Չի եղել։ Պետական ո՞ր ինստիտուտում կան մշակված սցենարներ։ Այս կառավարությունը, այս Անվտանգության Խորհուրդը, այս ԱԳՆ-ը և մյուս համակարգերն ի վիճակի՞ են խորքային հաշվարկների, հետպատերազմյան ծրագրերի մշակման, ռիսկերի հաշվարկի. կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Ունե՞նք այսօրվա իրականության վրա հենված պետական-ազգային տեսլական, կարճաժամկետ-միջնաժամկետ օրակարգ։ Հնարավոր չէ ապագայից ունենալ ակնկալիքներ, եթե դու չունես քո սեփական տեսլականը։

Հարց 4

Ի՞նչ են մեզնից ակնկալում դաշնակիցները, միջազգային կենտրոնները, հարևանները։

Ադեկվատ պատկերացումներ կազմել իրավիճակի մասին, հոգեբանորեն դուրս գալ շոկից, ձևավորել սոլիդ իշխանություն, աշխատող պետական համակարգ և ինստիտուտներ, պետությունը տեղափոխել հետպատերազմյան փուլ, ձևակերպել նոր օրակարգ, մշակել բազմաոլորտ առաջարկների և գաղափարների մեծ փաթեթ։ Ու սկսել աշխատել։ Երբ սա կանենք, իրավիճակը կփոխվի, ու հանդիպումներից, բանակցություններից արդեն կարող ենք ունենալ արդարացված ակնկալիքներ։ Քանի դեռ սա չի արվել, Ադրբեջանը շարունակելու է ինտենսիվ նախագծերը մեր շուրջ, իսկ մենք հետևելու ենք զարգացումներին։ Իրականում սոլիդ իշխանության պայմաններում Հայաստանի համար կան հետաքրքիր լուրջ գաղափարներ ու նախագծեր, որոնք ունեն մեծ պոտենցիալ։

Հարց 5

Ի՞նչ է այլ Հայաստանը

Կար նախապատերազմյան Հայաստան ու նրա իրականությունը, կար պատերազմ ու դրա հետևանքները, և պետք է լինի հետպատերազմյան Հայաստան, որը դեռ չկա. մենք չենք կարողանում կատարել այդ անցումը։ Այլ Հայաստանը հետպատերազմյան Հայաստանն է։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, հետո դրա մեջ պետք է մտնի հայկական աշխարհը, ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը։ Պետք է լինի մտավոր պոտենցիալի մոբիլիզացիա և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգ։

Այս պայմաններում Հայաստանը կարող է դաշնակիցներ ձեռք բերել, ակտիվ մասնակցել Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը, իրականացնել բոլոր ոլորտների ինտենսիվ բարեփոխումներ։

Մենք չենք կարող լինել աշխարհին դեմ, բանակցություններին դեմ, հետպատերազմյան իրողություններին դեմ, հարևաններին դեմ, դաշնակիցներին դեմ, բայց ինքներս չիմանանք, թե ինչին ենք կողմ ու ինչ ենք ուզում։ Այսօր մենք հենց այդպիսին ենք։

Հարց վերջին

Ո՞րն է առաջիկա փուլի անելիքը

Ձևավորել սոլիդ իշխանություն և նոր պետական օրակարգ։ Սրա համար պետք է ներընտրազանգվածային երկխոսություն և հայկական աշխարհի մտավոր ու այլ ռեսուրսների ակտիվացում։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որտեղ չի լինի պատերազմ ու կլինի պայքար՝ դաշնակիցների ձեռքբերման համար ու նոր նախագծերի շուրջ։

Առաջիկա փուլի խնդիրն են՝ ՀՀ հաջորդ իշխանությունը, այլ Հայաստանը, հայկական աշխարհի նոր օրակարգը»,- գրել է Հովհաննիսյանը։