Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Գերիների հարազատներին հայտնել են, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մեծ թվով գերիներ պետք է գան.պաշտոնական տեղեկություններ չկան. «Փաստինֆո»

Ենթադրում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներին տեղեկություն է վերջերս հասել, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մինչև շաբաթվա վերջ մեծ թվով գերիներ պետք է գան.

«Ես նրանց ասացի, որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետությամբ, բայց համադրելով փաստերը, որ Սոչիում հանդիպումից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարեցին, որ բավարարված են հանդիպումից, ես կարող եմ ենթադրել, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան, սա ընդամենը տրամաբանական եզրակացություն է, ոչ ավելին»,-ասաց Զոհրաբյանը և մանրամասնեց, որ հավանաբար այս փուլով կվերադարձվեն նոյեմբերի 16-ին գերեվարված տղաները:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիների ունենք, նրանց թվում այն 24 տղաներն են, որոնք համարվում էին անհետ կորած։ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանը երկու գերի էր վերադարձրել, նրանցից մեկը՝ Վանաձորից, որը ծնկից վիրավորված էր, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ, որը որոշակի առողջական խնդիրներ ուներ և մոլորվել էր տեղանքում.

«Այս պահին ունենք 30 ռազմագերի, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին, գումարած 44-օրյա պատերազմի ռազմագերիները, որոնք 40 չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մեր տեղեկություններով և մի շարք փաստերի համադրմամբ՝ նրանց թիվն ավելի մեծ է, թե ի՞նչ է եղել մեր մնացած տղաների հետ, ի՞նչ վիճակում են, որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց՝ աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանը հրաժարվում է գերիների վերաբերյալ տվյալները հստակեցնել.

«Ինձ ասացին, որ 40 տարի Եվրոպական դատարանի և նախարարների կոմիտեի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Եվրոպական դատարանը, ձեռքի տակ ունենալով հսկայական փաստեր, չի կարողանում այս հարցը լուծել: Հայկական կողմն էլ ներկայացրել է անհերքելի ապացույցներ՝ մեր տղաների գերեվարման և խոշտանգման հետ կապված, այս բոլորը դատարանն ընդունել է ի գիտություն, սակայն ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվել է այդ տղաների հետ կապված որևէ տեղեկատվություն տրամադրել »,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանը Հայաստանից դեռևս ակնկալիքներ ունի, դրա համար էլ չի հստակեցնում գերիների մասն տվյալները.


«Բացի դա, ցավալի բան պետք է ասեմ՝ այդ տղաների ճակատագիրը պարզ չէ, քանի որ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վիդեոներով հաստատված է եղել, որ տղաները գերեվարված են, գերեվարման պահը ադրբեջանական տականքները հենց իրենց տելեգրամ ալիքներով տարածել են,սակայն ամիսներ անց ծնողները ստացել են նրանց դիակները: Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ես համատեղ փոխանակում ենք ցանկացած ստացված տեղեկատվություն։ Կոնկրետ ինձ հենց ադրբեջանցիներն են ուղարկում տարբեր տեսանյութեր, որպեսզի ցույց տան՝ տեսեք ի՞նչ ենք անում մենք ձեր գերիների հետ, այստեղից էլ մենք հասկանում ենք, որ զինվորը, որը անհետ կորած է համարվել, իրականում գերության մեջ է, բայց թե ինչ է եղել նրանց ճակատագիրը որևէ մեկը չի ակրող ասել »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նաև արձանագրեց՝ մեր գերիների կյանքի և գոյության իրավունքը խախտված է, ինչը գերիների մասին Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է.

«Ես զարմանում եմ՝ առ այս պահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ինչո՞ւ չի բարձրացնում Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից դուրս շպրտելու հարցը: Երբ Նավալնու պրիչոսկան խառնվում էր ռուսական բանտում տարբեր եվրոպացի պաշտոնյաներ ԵԽԽՎ-ում բարձրացնում էին ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու և իրավունքները սահմանափակելու հարցը, արդյո՞ք մեր ռազմագերիները Նավալնու պրիչոսկայ չափ էլ չկան, որ միջազգային կառույցները քար լռություն են պահպանում և որևէ սանկցիա չեն կիրառում: Եթե ինձ համար հասկանալի է՝ իշխանության հատվածն ինչո՞ւ չի բարձրացնում այս հարցը, ապա առնվազն հասկանալի չէ՝ ընդդիմադիր հատվածն ինչո՞ւ միջազգային կառույցներում ոչինչ չի արվում »,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: