Ռոմանյոլին կերկարաձգի պայմանագիրը «Միլան»-ի հետ, իսկ Կեսսիեն՝ ոչ
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ «Միլանի» ղեկավարությունը մոտ օրերս կհանդիպի Մինո Ռայոլայի հետ՝ քննարկելու Ռոմանյոլիի պայմանագրի երկարաձգման հարցը:
Աղբյուրը հայտնում է, որ Ռոմանյոլին ցանկանում է մնալ «Միլանում», և կողմերը մոտ են համաձայնության։
Ինչ վերաբերում է Կեսսիեին, ապա ֆուտբոլիստի և միլանյան թիմի միջև պայմանագրի երկարաձգումն այս պահին բարդ է թվում։ Ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը։