Վիզայի հետ կապված խնդիրների պատճառով Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մարզել դեկտեմբերի 11-ից
Ռալֆ Ռանգնիկը, ով նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ մրցաշրջանի մնացած հատվածում, վիզա ստանալու հետ կապված խնդիրներ ունի, և, հնարավոր է, թիմը կարողանա գլխավորել միայն դեկտեմբերի կեսերին կայանալիք հանդիպումների ժամանակ։
Քանի որ Ռանգնիկը չի մարզել ինչ-որ ակումբ 2019 թվականից, նա չի կարողացել ավտոմատ կերպով Միացյալ Թագավորությունում աշխատելու թույլտվություն ստանալ, նա այժմ պետք է այս հարցի առնչությամբ ներկայանա Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից նշանակված անկախ հանձնաժողովին։
Վիզա ստանալը, ըստ ESPN-ի, այս դեպքում ձևական բնույթ է կրում, մեծ է հավանականությունը, որ ընթացակարգի ժամկետների պատճառով նա չի կարողանա ներկա գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին որպես գլխավոր մարզիչ մինչև դեկտեմբերի 11-ը։