Մենք երբեք չենք կարող ասել, որ Մեսսին անարդարացիորեն նվաճեց «Ոսկե գնդակը». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Լիոնել Մեսսիի նվաճած «Ոսկե գնդակի» մասին։
«Ինձ մի հարցրեք արդյունքների մասին: Դա այն է, ինչ կա. Մենք երբեք չենք կարող ասել, որ Մեսսին անարդարացիորեն նվաճեց «Ոսկե գնդակը». Դա շոու է, լավ բիզնես, որպեսզի ֆուտբոլն ավելի զվարճալի լինի: Անկախ նրանից՝ նա արժանի է դրան, թե ոչ, ես այն մարդը չեմ, որ խոսեմ դրա մասին:
Հաշվի առնելով Լևանդովսկու խաղը այս և վերջին մրցաշրջաններում, նրա մակարդակը և գոլերի քանակը, արդարացի կլիներ նրան պարգեւատրել: Բայց այս մակարդակում բոլորն արժանի են պարգևի»,- ասել է Գվարդիոլան: