Շուշիին հարող հայկական դիրքերից դրոշների իջեցումը կարելի է մեկնաբանել որպես Ադրբեջանի կամակատարը լինելու արտահայտչամիջոց. Արցախցի պատգամավոր
Երևի առաջին անգամն է, որ չեմ փորձում ճշտել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որ Շուշիին հարող դիրքերում, ադրբեջանցիների պահանջով, հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։ Նմանատիպ բաներն արդեն ոչ անսպասելի են, ոչ էլ՝ նորություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ միաժամանակ հավելելով, որ մոտ երկու ամիս առաջ եղել է նշված դիրքերում, այդ ժամանակ դրոշներն առկա են եղել։
«Երևի վաղուց պետք է սովորած լինեինք չզարմանալ այդ տեսակ նորություններից։ Կոնկրետ այս դեպքը չեմ ճշտել, բայց եթե անգամ եղել է, առաջին անգամը չէ։ Շուշիին հարող հայկական դիրքերից դրոշների իջեցումը կարելի է մեկնաբանել որպես կամակատար լինելու արտահայտչամիջոց, որովհետև 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն Ստեփանակերտում նախագահական նստավայրի շենքի վրայից Արցախի Հանրապետության դրոշն իջեցրել էին», - նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ երբ իրենք պահանջել են դրոշն իր տեղը վերադարձնել, Արցախի իշխանությունները մեկնաբանել են, որ դա արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում