Հնարավոր չէ ապահովել անվտանգության ցանկալի մակարդակը. Արթուր Ասոյանը՝ սննդի վայրերում ՊՇՌ թեստի պահանջի մասին (տեսանյութ)
Կարգավորումները մշակման փուլում են, դեռ վերջնական չի. բոլոր պարագաներում մենք նախևառաջ ապավինում ենք մեր քաղաքացիների ողջամտությանը, տնտեսվարողների բարեխղճությանը, իհարկե՝ կիրառելով սահմանափակող միջոցները ու վարչական պատասխանատվությունը:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր մտնելիս պահպանեն պահանջվող կանոնները։