Իլոն Մասկը նշել է, որ իր SpaceX ընկերությունը հնարավոր է սննկանա
SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը, դժգոհելով Raptor հրթիռային շարժիչների զարգացման վատ առաջընթացից, իր աշխատակիցներին ասել է, որ դրանց արտադրության ճգնաժամը ստեղծում է «սնանկության վտանգ», հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված նամակը:
Raptor-ը փակ ցիկլի հեղուկով հրթիռային շարժիչ է, որն աշխատում է հեղուկ մեթանով և թթվածնով և Մասկը ակնկալում է օգտագործել այն Starship-ում:
«Raptor-ի արտադրության ճգնաժամը շատ ավելի վատ է, քան թվում էր մի քանի շաբաթ առաջ: Մենք բախվում ենք իրական սնանկացման ռիսկի, եթե հաջորդ տարի չկարողանանք հասնել Starship-ի հաճախականությանը առնվազն երկու շաբաթը մեկ անգամ», - ասել է Մասկը իր նամակում:
Ձեռնարկատերը նաև ասել է, որ ծրագրում էր երկար արձակուրդ գնալ Գոհաբանության տոնից հետո (նշվում է ԱՄՆ-ում նոյեմբերի 25-ին), սակայն շարժիչների հետ կապված իրավիճակի մասին իմանալուց հետո որոշել է անձամբ աշխատել արտադրության մեջ ուրբաթ և հանգստյան օրերին։
«Ավելորդ ձեռքերը չեն խանգարի դուրս գալ աղետից»,- գրել է Մասկը։