Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար
Մամուլ

Անիմաստ կամակորություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Հայաստանում գոյություն ունի Ազգային ժողովում ընդդիմության աշխատելու երկու ձեւ: Կա՛մ դուք ասում եք իշխանության ներկայացուցիչներին՝ «դուք հանցագործ եք, թշնամի եւ դավաճան, մենք ձեզ հետ քննարկելու խնդիրներ չունենք, իսկ ԱԺ ամբիոնն օգտագործում ենք միմիայն ձեզ «քլնգելու» համար»: Այդպես էր վարվում, ի թիվս այլոց, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշո՞ւմ եք, օրինակ, նրա չափազանց համոզիչ ելույթները «պադավատապետության» դեմ: Ինձ, օրինակ, այդ ելույթները դուր էին գալիս. իսկապես նախորդ իշխանությունը ձգտում էր ճոխությունների՝ հարկատուների հաշվին, մասնավորապես՝ թանկարժեք «պադավատներ» գնելով: Իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք այդ առումով իշխանության եկած Փաշինյանի թիմն ինչ-որ ձեւով տարբերվո՞ւմ է նախորդ թիմից, բայց ընդդիմության խորհրդարանական մարտավարության հետ այդ հարցը կապ չունի: Արձանագրենք, որ վերը նկարագրված մարտավարությունը մեր երկրում արժանանում է ընդդիմադիր ընտրազանգվածի դրվատանքին: Կա նաեւ խորհրդարանում ընդդիմության աշխատելու երկրորդ ձեւը, որն ընդունված է նաեւ զարգացած երկրներում: Ընդդիմադիր պատգամավորները մասնակցում են օրինագծերի քննարկմանը, հանդես են գալիս առաջարկություններով, փորձում են մնացած պատգամավորների հետ գտնել հարցերի օպտիմալ լուծումները: Նման վարքագիծը Հայաստանի բողոքական ընտրազանգվածին դուր չի գալիս. այդ քաղաքացիները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները եւ հրապարակախոսներն ու ֆեյսբուքյան ստատուսագիրները սկսում են մեղադրել խորհրդարանական ընդդիմադիրներին «գաղտնի պայմանավորվածությունների», «կոլաբորացիոնիզմի» եւ անգամ «ծախվածության» մեջ: Քաղաքական երկխոսության մշակույթը Հայաստանում ակնհայտորեն չի ձեւավորվել: «Սրանց հետ ի՞նչ երկխոսենք»,- զայրացած բացականչում են «հակամարտող» կողմերը՝ ի պատասխան երկխոսության առաջարկի: Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում հակված է առաջին տարբերակին. ըստ այդ տրամաբանության, ի՞նչ երկխոսություն կարող է լինել «կապիտուլյանտի» թիմի հետ:

Բայց այդ տրամաբանությանը հակասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանի պերմանենտ առաջադրումը ԱԺ հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնին՝ մի պաշտոն, որի համար պարոն Ղազինյանն, իմ կարծիքով, անգլերեն ասած՝ «overqualified» է: Պարզ չէ, թե ինչ խնդիր է դրանով լուծում ընդդիմությունը: Եթե այլ թեկնածու չառաջադրելը նրանց համար սկզբունքի հարց է, ապա, ի վերջո, թող այդ աննշան պաշտոնը թափուր մնա: Կամ ՔՊ-ականին տան՝ աշխարհը շուռ չի գա: Ես այս պատմության մեջ ոչ մի քաղաքականություն էլ չեմ տեսնում: Ես տեսնում եմ երկու մարդու՝ Քոչարյանի (Ռոբերտ) եւ Փաշինյանի, մեղմ ասած, «համառությունը»: Երբ երկու կամակոր․․․ էակներ հանդիպում են մի կամրջի վրա եւ իրար ճանապարհ չեն տալիս, կամրջի մոտ ամբողջ «երթեւեկությունը» խցանվում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։