Էրդողանը խոսել է իր և Պուտինի հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ իր երկրի համերաշխությունը Ռուսաստանի հետ նպաստում է ռուս զբոսաշրջիկների զգալի հոսքին դեպի հանրապետություն 2021 թվականին։
«Այս սեզոնին Ռուսաստանից զբոսաշրջիկների լուրջ հոսք կա, Անթալիան այժմ գրավում է ռուս զբոսաշրջիկների, որոնց թիվը ավելանում է», - երեքշաբթի ասել է նա TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ դրան նպաստում է երկու երկրների համերաշխությունը։ «Իհարկե, մեր համերաշխությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մեր համերաշխությունը Ռուսաստանի հետ ապահովում է Թուրքիայի զբոսաշրջիկների հոսքը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։