Երևանում՝ Սախարովի անվան հրապարակում, 50-ամյա վարորդը «Opel»-ով հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի պարեկային հետաքննական բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։