Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Արցախի ԱԺ-ում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրինագիծը

ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրինագիծը:

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2022թ.-ի ծախսերը, նշել է, որ այն կկազմի 5 մլրդ 738 մլն 500 հազ դրամ, ինչը 2021թ-ի՝ 9 մլրդ 293մլն 088,7 հազ դրամի համեմատ նվազել է 3 մլրդ 554 մլն 588,7 հազ դրամով:

Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է թվով 20 ծրագրի իրականացման շրջանակ։ Արմեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ փոխհատուցվող սերմացուների ցանկին, սահմանային վարելահողերի անվտանգությանը, արոտավայրերի նվազմանը, տոհմային կենդանիների ներկրմանը, կարկտացանցերի կիրառմանը և ոլորտին առնչվող այլ հարցերի:

2022թ. բյուջեով, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 30 մլրդ դրամ,որը կուղղվի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա բնագավառներին՝ բնակարանաշինությանը, կրթությանը, ճանապարհաշինությանը, մշակույթին և սպորտին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ԱՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի վերակառուցմանը և ԱՀ էներգետիկ համակարգերի արդիականացմանը։ Արամ Սարգսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ Ստեփանակերտի որոշ փողոցների ասֆալտապատմանը, ապաստարանների կառուցմանը, միջգյուղական ավտոճանապարհների բարեկարգմանը, բնակարանաշինությանը, տեղահանվածների բնակարանաշինության հայտարարված վերջնաժամկետին, հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցերին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19մլրդ 577մլն 460 հազ դրամ։ Նախարար Հայկ Խանումյանը մանրամասն ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել փոքր էլեկրակայանների կառուցմանը, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների բարելավմանը, ավտոբուսային պարկի թարմացմանը, ՇՏՀ–ին կից լաբորատորիայի գործարկմանը և արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ պետական բյուջեի ծախսերը կազմել են 606 մլն 555 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 78 մլն 378,8 հազ դրամով։Կոմիտեի նախագահ Ս․ Գալստյանը պատասխանել է տեղահանված քաղաքացիների շարժական գույքի և տեղահանված բնակիչների չգրանցված գույքի փոխհատուցմանը կամ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը այնուհետև շարունակվել է ընդմիջումից հետո։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա․ Մանգասարյանի փոխանցմամբ 2022թ․ բյուջեով նախատեսված է 15 մլրդ 819 մլն 800,0 հազ դրամ, որից 12 մլրդ 985 հազ դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 2 մլրդ 5 մլն դրամը ՝ բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրին, 334 մլն 800 հազ դրամը՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրին։

Կոմիտեի նախագահը պատասխանել է 1988-92 թթ ԼՂՀ բռնագաղթված անձանց բնակարաններով ապահովելու, առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքների, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների արժողության և ոլորտին առնչվող այլ հարցերի։

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գ․ Հայրիյանը, ներկայացնելով ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2022թ․ բյուջեով նախատեսվում է տրամադրել 8 մլրդ 840 մլն դրամ, որի մեծ մասը՝ 8 մլրդ դրամը ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին։Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարա- Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման ու ջրասնուցման աշխարհագրության, նոր ջրագծերի կառուցման և առկա համակարգի բարելավման, ջրապաշարի բավարարվածության վերաբերյալ էին։

Բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Գաբրիելյանը նշել է,որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2022թ․ պետական բյուջեով կազմել են 211 մլն 79 հազ դրամ։

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի տեղեկացմամբ, 2022թ. բյուջեն կազմում է 240,1 մլն դրամ։Ըստ կանխատեսումների՝ 2022թ․-ին կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն դրամ։ Ոլորտի պատասխանաատուն պատասխանել է ռադիոհաճախականության տիրույթի հնարավոր անվտանգության և ինտերնետ կապի բարելավմանն ուղղված պատգամավորների հնչեցրած հարցերին։

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ, հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1մլրդ 316 մլն դրամ։Պահպանման ծախսերը կազմելու են 380 մլն դրամ։ Հիմնական ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ոլորտին առնչվող հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2022թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2022թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ։ Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է վարկավորման նոր ծրագրերին վերաբերող հարցին։

Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը, նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը ,պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Ն․ Ավանեսյանը։: