Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատերազմին պատրաստ ենք. ազատամարտիկ
«Ադրբեջանի վարքագիծը արդեն սովորական է դարձել, ռազմատենչ քաղաքականությունն է շարունակում, ճիշտ է, մենք պատերազմ չենք ուզում, բայց պատերազմին պատրաստ ենք»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը:
Նա պատմեց, որ դիրքերից երկու օր առաջ է վերադարձել և վստահ կարող է ասել, որ մեր զինվորները հակառակորդին միշտ լռեցնում են, ծանր կորուստներ հասցնում. «սենց ասեմ, մեր զինվորները դուխով են, սրանք մենակ խոսքեր չեն` ադրբեջացին էլ գիտի, դրա համար էլ մարտական գործողության կեսից փախչում է»,- ընդգծեց նա:
Յուրա Միքայելյանը բանակին զուգընթաց կարևորեց նաև սահմանամերձ համայանքների բնակիչների դերը. «Նրանք ևս հայրենիքի զինվոր են, միշտ զգոն են, հակառակորդի սադրանքներին տեղիք չեն տալիս, չնայած կրակոցներին, իրարանցման մեջ չեն հայտնվում. նկատեց ազատամարտիկը:
Նա նաև տեղեկացրեց, որ ամանորին ևս պատրաստվում են ազատամարտիկներով սահման բարձրանալ: