Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ Թրամփ
Քաղաքականություն

«Քյաբաբի փարթի» սիրող Նիկոլի թևի տակ մտած ու դաշտից դաշտ թռչող ՔՊ-ականը «խրատներ» էր տալիս, թե ինչպիսին չպետք է լինել

ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պարզվում է, բավականին «խոսուն» կենսագրություն ունի: 

Նա այժմ 34 տարեկան է, իսկ 31-ում հասցրել էր արդեն 3 կուսակցություն փոխել: Պատերազմող երկրի՝ խորհրդարանական երկրի, խորհրդարանական իշխող ուժը ղեկավարելու պատկառելի տարիք է, ի՞նչ խոսք: 

Ինչևէ․․․

Կոնջորյան Հայկի մասին հանրությունը սկսեց լսել այն ժամանակ, երբ իրեն ընդդիմադիրի տեղ դրած Մարուքյան Էդմոնից հեռացավ ու Փաշինյան Նիկոլի մոտ գնաց երիտասարդը: Մեծ հաշվով, ի՞նչ տարբերություն: 

Հետո, նա ևս մեկ սկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ կա՛մ ինչ-որ մեկի թելադրանքով, կա՛մ սեփական համոզմունքների մասին առանց երկար-բարակ մտածելու արտահայտեց Հայկը՝ ԱԺ ամբիոնից հարևան ու բարեկամ Իրանի մասին ասելով, թե «Իրանն ավտորիտար բնույթի երկիր է»: Իհարկե, ավելի ուշ նա արդարացավ, թե «մի փոքր վրիպեցի», բայց քաղաքականությունն ու սատանան մանրուքների մեջ են: Կվրիպե՞ր նա, ասենք, Իսրայելի կամ ԱՄՆ-ի, թեկուզ Մեծ Բրիտանիայի մասին ինչ-որ բաներ ասելիս: Հազիվ թե: 

Բայց սա մեր հիմնական ասելիքը չէ: 

Իրեն պատմաբանի, հրապարակախոսի, վերլուծաբանի տեղ դրած Հայկը, պարզվում է, որ իր «խելացի» վերլուծություններն անելիս, մի առիթով պնդել է, թե պետք է Կարսի պարտության հուշահամալիր կառուցել: 

Նրա խոսքից մի հատված մեջբերենք բառացի՝ առանց խմբագրման.

«Մենք շատ բան գիտենք Սարդարապատի հաղթանակի մասին, բայց շատ քիչ բան գիտենք Կարսի պարտության մասին: Այդ մասին մեզ չեն պատմում դպրոցներում, չեն սովորեցնում համալսարաններում, չեն խոսում հեռուստատեսությամբ: Ասում են՝ պատմության գլխավոր դասն այն է, որ նրանից ոչ ոք դաս չի սովորում: Ամեն տարի մեր երկրի քաղաքական և ռազմական աստղաբույլն այցելում է Սարդարապատ, և սկսվում է քյաբաբային հայրենասիրության մի իսկական խրախճանք: Ճառ են ասում, ուրախանում, հպարտանում հաղթանակով, իսկ պարտության մասին ձկան պես լռում են, երբեք չեն խոսում, որովհետև հպարտանալը հեշտ է, ինչքան ասես կպարտանան: Եթե հպարտանալն Օլիմպիական մարզաձև լիներ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կշահեր բոլոր ոսկե մեդալներն աշխարհում»: 

Այստեղ ընդհատենք մեջբերումը: 

Կոնջորյանի այս հեգնանքը գուցե տեղին կլիներ, եթե իր այս խոսքերից մի քանի տարի անց ինքն իր ոտքով չգար ու չդառնար մի մարդու թևի տակ աշխատող մեկը, որը ոչ մի «քյաբաբ փարթի» բաց չի թողնում, սնվում է ամենաանշնորհք ձևով, ձեռքերը սրբում որտեղ ասես և ինչով ասես:

Բայց սա էլ թերևս գլխավոր խնդիրը չէ: Հայկը պատգամավորացու է աշխատում մեկի մոտ, ով ընդամենը 2,5 տարում ջնջեց հայ ժողովրդի հաղթանակները, խաչ քաշեց Արցախյան հաղթանակի վրա, խարխլեց պետականությունը, իսկ ինքնիշխանություն բառն ինքնին դառը ծիծաղ է առաջացնում:

Նիկոլը սիրտ չթողեց Սարդարապատի հաղթանակը նշելու: Կյանքում մշտապես «լուզեր» եղածների խմբակի անդամն ինչպե՞ս կարող է հաղթանակի համար ուրախանալ, նրանք արյուն են սիրում, կոտորած, կեղծ խաղաղություն, որի ժամանակ մարդիկ օրը ցերեկով սպանվում են իրենց այգին մշակելիս, զինվորները տասնյակներով գերի են ընկնում Հայաստանի սահմանից. տարածքներից, որոնք նախկինում թշնամուց կիլոմետրերով էին հեռու:

Ի՞նչ կասի սրա մասին հաղթանակից սրտնեղեղ Կոնջորյանը:

Նրա շեֆը պատերազմի ընթացքում համոզում էր, որ սա մի նոր Սարդարապատ է և այսօրվա հայը Դեր Զորի ճամփորդ չի դառնալու: Մինչդեռ հազարավոր արցախցիներ՝ հայե՛ր, ի հեճուկս բոլոր տեսակի կոնջորյանների ու փաշինյանների, բռնեցին պանդխտության ճանապարհը...

Ասում է՝ պարտության մասին ձկան պես լռո՞ւմ են: Ինչպիսի՜ համընկնումներ: Տեսնես՝ է՞լ ովքեր են փորձում 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունը ջնջել պատմությունից

Շարունակենք լսել պատերազմում պարտվածների ԱԺ-ական խմբակի ղեկավարին: 

«Ես մի առաջարկ ունեմ Հայաստանի ղեկավարությանը (այդ ժամանակ նախագահը Սերժ Սարգսյանն էր-հեղ.): Դուք կանգնեցնում եք հայտնի մարդկանց արձաններ, հաղթանակի հուշահամալիրներ, որտեղ մարդիկ պետք է գնան և օրինակ վերցնեն, թե ինչպիսին պետք է լինել, ես առաջարկում եմ Հայաստանում կառուցել Կարսի ամոթալի պարտության հուշահամալիր, որտեղ, դպրոցականից մինչև նախագահ, պետք է գնան և սովորեն, թե ինչպիսին չպետք է լինել: Ինչպես ամեն տարի ղեկավարությունը գնում է Սարդարապատ, թող գնա «Կարսի համալիր», որպեսզի միշտ հիշի, թե ինչպիսին չպետք է լինել: Դա մեզ այսօր շատ պետք է»:

Կարծում ենք՝ ինքնախոստովանական ցուցմունքն այսքան անկեղծ չի լինում: Այո, երիցս ճիշտ է Կոնջորյանը, Սերժ Սարգսյանը կամ նրա կառավարումից ավելի վաղ, պետք է, պայմանական ասած, «Կարսի պայմանագրի» պարտության հուշահամալիր կառուցած լինեին, որպեսզի Կոնջորյան Հայկից սկսած մինչև Փաշինյան Նիկոլ, այցելեին ու իմանային, թե ինչպիսին չպետք է լինել: Որ իմանային, որ պարտվելն ամոթ է, հանձնվելն ամոթ է ու խարան է: Որ պարտությունից հետո իշխանությունից հեռանալու անհրաժեշտությունն աքսիոմա է ցանկացած իշխանության համար. տարրական բարոյականություն է: 

Իսկ դավադրության սիրահարների համար հրապարակենք նաև Կոնջորյանի խոսքերը հավաստող տեսանյութը: Գուցե ինքն իրեն կողքից նայելիս որոշ բանե՞ր սովորի...

NEWSPRESS.am