Մեսսին այս անգամ հաստատ չպետք է հաղթեր․ Տոնի Կրոս
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը անհամաձայնություն է հայտնել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների հետ կապված։
«Նախ պետք է ասեմ, որ անհատական մրցանակներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում, բայց քանի որ դրանք կան, թող լինեն:
Իմ կարծիքով, Մեսսին այս անգամ հաստատ չպետք է հաղթեր։ Ինձ համար Բենզեման լավագույնն է, եթե մենք գնահատում ենք խաղացողին տարվա վերջում։
Կասկած չկա, որ Մեսսին Ռոնալդուի կողքին տասնամյակի լավագույն խաղացողն է, բայց, իմ կարծիքով, Կրիշտիանուն հաղթում է Լեոյին»,- ասել է Կրոսը իր խոսքում։