Էդեն Ազարը նորից վնասվածք է ստացել
Ինչպես հայտնում է Goal.com-ը, բելգիացի Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել։ Հավանաբար այս վնասվածքի պատճառով կիսապաշտպանը կարճ ժամանակով բաց կթողնի թիմի հետագա խաղերը։
Լա լիգայի 9-րդ տուրի վաղը կայանալիք խաղում Ազարը չի մասնակցի «Ատլետիկի» դեմ խաղին։ Ավելի վաղ Էդենը չէր մասնակցել «Գրանադայի» հետ Լա լիգայի 14-րդ տուրում կայացած խաղին (4:1), ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Շերիֆի» հետ (3:0) և «Սևիլիայի» հետ (2:1) խաղերին։
Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում 11 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։