Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռը կործանվել է այսօր առավոտյան Խիզի շրջանի տարածքում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։
Այս մասին ասված է Պետական սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Միջադեպի վայրում են Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն ու գլխավոր դատախազությունը։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ։