Չինացի գիտնականները պարզել են, որ «օմիկրոն» շտամը տարածվում է շատ արագ
Չինաստանցի գիտնականները պարզել են, որ նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամը արագորեն տարածվում է, շատ համառ է և կարող է «կոտրել» իմունային համակարգը։ Այս մասին հայտնում է «Parlamentskaya Gazeta»-ն։
Հուաշանի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի տնօրեն Չժան Վենհոնգը հայտնել է, որ այս տեսակի կորոնավիրուսը ձևավորվել է մեծ թվով մուտացիաների պատճառով։
Սա, իր հերթին, հանգեցրել է նրան, որ այս շտամը դարձել է ավելի համառ՝ համեմատած SARS-CoV-2-ի նախորդ տարբերակների հետ։