Մոսկվան ափսոսում է Վրաստանի՝ «3+3» ձևաչափին մասնակցելուց հրաժարվելու համար
ՌԴ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպման ժամանակ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի բացման նիստին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ։ (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա): Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Ցավալի է, որ Թբիլիսին հրաժարվեց մասնակցել «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի բացման հանդիպմանը՝ չնայած առկա բոլոր հակասություններին»,- ասել է Կարասինը։
Բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների կարևորությունը։