Երկու հազար տարվա քաղաքակրթությունը զրոյանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հին եբրայերենում, այսինքն հրեաների լեզվում, Նոխիր (נָכְרִי) բառը նշանակում էր ժողովուրդ, այսինքն ժամանակակից ֆեյբուքահայերենում տարածված Նախիր բառը նույն իմաստն է պահպանել:
Նոխիր բառը հին հունարենում թարգմանել են որպես Էթնոս, նույն իմաստն ունի՝ ժողովուրդ: Էթնոսն ու Նոխիրը համարժեք իմաստներն ունեին:ատիներենում, որը էլի օգտվել է հունարենից, Նոխիրը թարգմանվել է paganismus, որը նշանակում է գյուղական բնակչություն, այսինքն էլի ժողովւորդ է նշանակում, որից առաջացել է Պագանոս բառը:
Հետագայում Պագանոս էին անվանում հեթանոսներին:
Հազարամյակներ են անցել, ու կյանքը վերադառնում է ի շրջանս յուր: Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով անվանել: Այսինքն երկու հազար տարվա քաղաքակրթությունը զրոյանում է»: