Թուրքիայում գրանցվել է երկու երկրաշարժ
Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Haber Global-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Իզմիրում։
Այնուհետև նույն տարածքում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4,3 մագնիտուդով։
Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։