Ինձ համար պատիվ է լինել առաջին խաղացողը, ով արժանացել է «Ոսկե գնդակ»-ին՝ որպես ՊՍԺ-ի խաղացող․ Մեսսի
«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո կիսվել է իր զգացմունքներով և խոսել այս տարի «Բարսելոնա»-ում խաղալու մասին։
«Կարծում եմ, որ ես լավ տարի անցկացրի «Բարսա»-ում, թեև չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգան և Լա լիգան: Մենք մինչև վերջ պայքարեցինք չեմպիոնության համար, նվաճեցինք Իսպանիայի գավաթը:
Ինձ համար պատիվ է լինել առաջին խաղացողը, ով արժանացել է «Ոսկե գնդակին»՝ որպես ՊՍԺ-ի խաղացող. սա յուրահատուկ իրադարձություն է»,- ասել է արգենտինացին։