Զելենսկու գրասենյակը պաշտպանում է Էրդողանի միջնորդության առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը պաշտպանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ Կիևի և Մոսկվայի միջև միջնորդության վերաբերյալ։
«Մենք շատ ենք գնահատում նախագահ Էրդողանի այս գործունեությունը և երախտապարտ ենք դրա համար, և ճիշտ կլինի, որ ռուսական կողմը չմերժի Թուրքիայի նախագահի միջնորդական ջանքերը», - ասել է Պոդոլյակը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում՝ նրանց միջև պոտենցիալ հակամարտության կարգավորման հարցում։
«Մենք կզարգացնենք այդ բանակցությունները թե՛ Ուկրաինայի, թե՛ պարոն Պուտինի հետ, մենք ցանկանում ենք մասնակցել այդ հարցի լուծմանը»,- ասել է նա։