Ռուսաստանը և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել ՀՕՊ համակարգերի վերաբերյալ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են Կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային հակօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագիրը: Հաղորդում է gazeta.ru-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք նաև ստորագրել են երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը:
Նշենք, որ ներկայումս հակաօդային պաշտպանության համակարգի կազմում ընդգրկված են 8 պետություն` Ռուսաստան, Հայաստան, Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան: