Թալիբները ոչնչացրել են Աֆղանստանում գտնվող «ԻՊ»-ի բազան
Թալիբները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների բազան Աֆղանստանի արեւելքում՝ Նանգարհար նահանգում, հայտնում է Ria.ru-ն։
Ավելի վաղ թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդինը հայտարարել էր, որ «ԻՊ»-ը ներկա է Աֆղանստանի մի քանի շրջաններում և սպառնալիք է կայունության համար։
Նշվում է, որ մարտի արդյունքում ոչնչացվել են ԻՊ զինյալները, այդ թվում՝ խմբավորման հետ կապված մի քանի կանայք, իսկ ԻՊ ահաբեկիչներից ողջ է մնացել միայն մեկը։