Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Միջազգային

Նավթի գինը կաթվածահար արեց Ադրբեջանի տնտեսությունը

Ադրբեջանի տնտեսությունն աստիճանաբար կոլապսի մեջ է հայտնվում: Վերջին տարիներին ամենացածր նավթային գնի հետևանքով ադրբեջանական ազգային արժույթը կորցրեց իր դիրքերն ու հեղինակությունը: Միայն այս տարվա ընթացքում երկու անգամ մանաթի հուժկու գնանկում եղավ: Առաջին անգամ 34-37 տոկոսով արժեզրկվեց, իսկ օրեր առաջ 47-50 տոկոսով:

Դեկտեմբերի 21-ի առավոտյան պարզ դարձավ, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը սահմանել է արժույթի լողացող կուրս, որի հետևանքով մանաթն արժեզրկվեց 47-50 տոկոսով: Դրանից անմիջապես հետո կանգ առավ բանկերի աշխատանքը, փակվեցին խանութները` ցանկանալով գների վերահաշվարկ կատարել: Այժմ աստիճանաբար բացվում են խանութները և բանկերն սկսում են գործարքներ կատարել, սակայն բոլորովին այլ գներով:

Ադրբեջանում այս տնտեսական փլուզման հետևանքով այն մարդիկ, ովքեր վարկեր ունեն` կանգնել են մեծ խնդրի առաջ: Բանկերը դիմում են վերադաս մարմիններին, որպեսզի թույլատրեն մանաթով տրված վարկերը հետ հավաքվեն դոլարով: Այս խառնաշփոթը միանգամից պարալիզացրեց անշարժ գույքի շուկան: Այժմ Ադրբեջանի ամբողջ տարածքում կանգնած է շինարարությունը, իսկ արդեն կառուցված շենքերը դադարեցրել են բնակարանային վաճառքը: Այն մարդիկ, ովքեր հիփոթեկով անշարժ գույք են ձեռք բերել, ցանկանում են մանաթով մարել վարկը, սակայն բանկերը հիփոթեկային վճարներն առայժմ չեն ընդունում:

Ադրբեջանում թանկացել են այն բոլոր ապրանքները, որոնք բերվում են դրսից: Ամենայն հավանականությամբ դրանք շատ մեծ թիվ են կազմում, քանի որ Ադրբեջանի տնտեսությունն աչքի չի ընկնում տեղական արտադրությամբ: Անհամեմատ թանկացել են դեղորայքի գները, սնունդը և նմանատիպ շատ ապրանքներ: Սկսել են խնդիրներ առաջանալ նաև բժշկական ապահովագորության ոլորտում. Ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները: Թանկացել են նաև Ադրբեջանից դուրս գնացող տրանսպորտային միջոցների գները:

Ընդդիմադիր դաշտում խոսվում է նաև 2016 թվականի բյուջեյի ձախողված լինելու մասին, քանի որ բյուջեն հաշվարկվել է մանաթով, իսկ մանաթի 50 տոկոս անկումը մեծ պակասորդ է խոստանում բյուջեյի կատարողականում:

Նման տնտեսական խնդիրներն ու Ղարաբաղյան հակամարտության սահմանային լարվածությունն անքուն գիշերներ են խոստանում ալիևյան կլանի համար: