Գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ․ հույս ունեմ, որ Առուշանյանը շուտով ազատության մեջ կլինի․ պաշտպան
Դատարանը լսելու է կողմերին և կայացնի վերջնական որոշում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա չի բացառում, որ դատական գործընթացի ժամանակ ամեն ինչ կարող է լինել, հաշվի առնելով, որ Առուշ Առուշանյանի գործը, պաշտպանի գնահատմամբ, ստանդարտից դուրս է։
«Ես հույս ունեմ և չեմ ցանկանում սխալվեմ, որ մենք պրոֆեսիոնալ դատավորի հետ գործ ունենք։ Եթե որոշումը մեր համար գոհացնող չէ՝ չի նշանակում, որ դատավորի աշխատանքի հետ է կապված։ Գործը ստանդարտից դուրս է, կարող են լինել ճնշումներ ու ամեն ինչ կարելի է սպասել»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ Առուշ Առուշանյանը շուտով ազատության մեջ կլինի։