Կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ կլինեն
Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում` կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանը ընդգծում է, որ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար։ Նախարարը նշեց, որ երկրների վերջանական ցանկը դեռ կներկայացնեն, սակայն մինչ այդ նա տվեց մի քանի երկրների անուններ․ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: