5165 շարժումը հայտարարում է փողոցային պայքարից և բողոքի ակցիաներից դուրս գալու մասին
Այսօր՝ ժամը11։30-ին, 5165 շարժման գրասենյակում տեղի կունենա հրատապ մամլո ասուլիս: Շարժման անդամները տեղեկացնում են, որ կներկայացվեն շարժման փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից դուրս գալու պատճառներն ու հանգամանքները։
«5165 շարժումը կներկայացնի նաև գործունեության հետագա ծրագրերը, պահանջներն ու պայքարի նոր տեսակները։
ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին հրավիրում ենք վաղը` նոյեմբերի 29-ին, Նալբանդյան փողոց 23/27 հասցեում գտնվող շարժման կենտրոնական գրասենյակ»,-ասված է շարժման հայտարարության մեջ: