«Օկուպացիայի» ժամանակ Հայաստանը հողին է հավասարեցրել այս տարածքներում գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը. Ալիև
2020 թվականին Ադրբեջանը վերջ դրեց Հայաստանի կողմից իր տարածքների 30-ամյա օկուպացիային։ 44-օրյա Հայրենական պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Ադրբեջանն ինքը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանն ինքն է ապահովել 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձեւերի կատարումը, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության XV գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Օկուպացիայի ժամանակ Հայաստանը հողին է հավասարեցրել այս տարածքներում գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները: Բոլոր մուսուլմանների հանդեպ վիրավորանքի և ատելության հիման վրա Հայաստանը ավերեց և պղծեց բոլոր մզկիթները, այդ թվում՝ դրանք որպես գոմ օգտագործելով խոզերի և կովերի համար: Օկուպացիայի ընթացքում այս տարածքների 67 մզկիթներից 65-ն ամբողջությամբ ավերվել են, իսկ մնացած երկու մզկիթները լրջորեն վնասվել են: Գերեզմանատները նույնպես վանդալիզմի են ենթարկվել»,- հավելել է Ալիևը: