Մեր տնտեսությունն ունենա այս հնարավորությունները և չիրականացնե՞ նք հանքի շահագործումներ
Եթե հանքի շահագործումն իրականացվում է նախագծին համարժեք, մենք այդ հանքերում որևիցե խնդիրներ չենք ունենում, եթե իրականացվում է թափթփված՝ խնդիրները բազմակի են:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերության խնդիրներին:
Նրա խոսքով այս ոլորտում բնապահպանությունն իրականացնում է միայն շրջակա միջավայրի հետ կապված տեսչական ֆունկցիաներ, իսկ ընդհանուր աշխատանքները ամբողջությամբ իրականացնում են տարբեր գերատեսչություններ:
Նախարարը խոստովանում է, բնապահպանների ահազանգերն այս ոլորտում իրենց զգոն ու սթափ է պահում:
«Դա շատ կարևոր է, որպեսզի հանք շահագործողները նույնպես լինեն սթափ և զգոն, բայց մենք այսօր հանքարդյունաբերություն չշահագործել չենք կարող: Այսօրվա վիճակով մեր տնտեսությունն ունենա այս հնարավորությունները և չիրականացնե՞ նք հանքի շահագործումներ, մեղմ ասած, ճիշտ չի լինի, որովհետև սա նաև մեր հետագա զարգացումն է»,-ասաց նախարարը: