Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Փուլ 1. Զինադադարի հաստատում և խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում.

Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.

Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։

Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:

Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին - նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։ Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։ Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։

Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։

Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։ Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։

Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով:

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյան