Ռանգնիկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը
Ռալֆ Ռանգնիկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը։
Մոտ ժամանակներս գերմանացի մասնագետը թիմը կգլխավորի մինչեւ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այնուամենայնիվ, Ռանգնիկը կհամաձայնի հետագայում մարզել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, եթե նման առաջարկ ստանա, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին այս մրցաշրջանի վերջում մանկունիացիների խորհրդատու է դառնալու երկու տարով։