44 երեխա մահացել, 52 երեխա վիրավորվել է
Թուրքիայում 2015 թվականի հունիսի 26-ից մինչև նոյեմբերի 30-ը զինված քրդերի հետ պայքարի ընթացքում բազմաթիվ երեխաներ են մահացել և վիրավորվել: Այս մասին տեղեկություն է տարածել cumhuriyet թերթը:
Թուրքիայի Դիարբեքիր, Շըրնաք, Աղրը, Ստամբուլ, Մարդին, Վան, Անկարա, Հաքքարի և Ադանա քաղաքներում զինված բախումների հետևանքով 44 երեխա զոհվել, իսկ 52 երեխա վիրավորվել է: Ամենափոքր երեխան 35 օրական, իսկ ամենամեծը 18 տարեկան են եղել: