Ալեսիո Ռոմանյոլին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ
Ալեսիո Ռոմանյոլին պատրաստ է իր պայմանագիրը երկարաձգել «Միլան»-ի հետ։
«Calciomercato»-ն հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել «ռոսոներիների» հետ, սակայն ֆուտբոլիստի պահանջները՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ 1 միլիոն եվրո բոնուսներով, գերազանցում է այն, ինչ ակումբը պատրաստ է վճարել:
Բանակցությունները կշարունակվեն մինչև ձմեռային արձակուրդը, քանի որ երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության գալ: