Դուշան Վլահովիչի համար իսկական պայքար են սկսել եվրոպական թոփ ակումբները
«Ֆիորենտինայի» աստղին ձեռք բերելու մրցավազքը թեժանում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Յուվենտուսի», «Տոտենհեմի» և «Նյուքասլի» հետ՝ ձեռք բերելու «Ֆիորենտինայի» աստղ Դուշան Վլահովիչին, հայտնում է The Daily Mail-ը:
«Յուվեն» 21-ամյա ֆուտբոլիստին դարձրել է իր գլխավոր նպատակը և հույս ունի, որ հունվարին ձեռք կբերի նրան, թեև նրանք պետք է մի քանի խաղացողների հեռացնեն թիմից, որպեսզի կարողանան վճարել նրա աշխատավարձը:
Նշվում է, որ «Միլանը» նույնպես հետաքրքրված է Վլահովիչի ծառայություններով։