«ՊՍԺ»-ն բանակցություններ է սկսել, որպեսզի թիմը գլխավորի Զինեդին Զիդանը
«Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է սկսել Զինեդին Զիդանի հետ՝ Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու շուրջ։
Le Parisien-ը նշում է, որ ֆրանսիական կողմը քննարկում է մի գործարք, որը թույլ կտա մարզիչին թիմը գլխավորել հաջորդ մրցաշրջանից առաջ, սակայն ժամանակացույցը կարող է առաջ շարժվել, քանի որ Պոչետինոն, ըստ տեղեկությունների, ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ընդգծենք, որ Զիդանին սպորտային մամուլը կապում է նաև մանչեսթերյան ակումբի հետ։