Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք, հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ

Վերջին շրջանում նկատելի են դարձել երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ:

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: Մաքսային հսկողության շրջանակներում իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Այսպես, մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույթի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ

Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Փաստի առթիվ մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստելու նպատակով ապրանքը տեղափոխող ընկերության տնօրենին առաջարկվել է ներկայացնել ապրանքի ծագման հավաստագիր, քանի որ արդեն իսկ հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։

Նմանատիպ բոլոր դեպքերում, նյութերի նախապատրաստման շրջանակներում, կատարվում է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ։ Եթե հաշվարկի արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը գերազանցվում է 4 մլն դրամը, ապա քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և հետաքննիչի որոշմամբ բեռն առգրավվում։

Բացահայտված այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Ի դեպ, պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:

Այս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։