Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ոչ ոքի հետաքրքիր չէ՞, թե «փողեր լվանալու» սիրահար Վարդանյանն ինչու է մերժվել նախկինների կողմից և ինչու է սեղմել հող հանձնող Նիկոլի ձեռքը

Պատեհ և անպատեհ առիթներով հայտարարելով, թե՝ «քաղաքական գործիչ չեմ», հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, սահուն ու անշտապ քայլերով, տոտիկ-տոտիկ սողոսկեց քաղաքականության կենտրոն ու հայտնվեց կիզակետում՝ որպես քաղաքական գործիչ ու իրեն առաջադրեց ղեկավարի պաշտոնում. Step by step...

Ընդհանրապես այս արտահայտությունը բոլոր սկսնակների համար մի տեսակ վիրուսային է դարձել: «Ես քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել», «ես քաղաքական գործիչ չեմ», «ինչ անում եմ՝ ժողովրդի համար եմ անում», «ինձ պաշտոն պետք չէ»... այս ու համահունչ այլ արտահայտություններով՝ սա ու նա գալիս-նստում են ժողովրդի վզին, մտնում ժողովրդի գրպաններն ու լափում ժողովրդի քրտինքով վաստակած փողերը...

Ինչպես երևում է, Վարդանյանն էլ այս հարցում բացառիկ չէր... 

Թերևս նա բեզնեսմենի հոգեբանությամբ այն շարքային ագահներից է, ով ամեն մի յուղոտ պատառի հասնելիս՝ տենչում է հաջորդը ձեռք գցելու մասին՝ ինքն իրեն ասելով, թե՝ իսկ ինչո՞ւ չանեմ որ...

Սկզբում նա ասաց, թե գալիս է ժողովրդի համար աշխատելու... առանց իր խաղաքարտերը բացելու՝ նա ցույց տվեց իրեն որպես «բարի մարդ», ում սովորաբար կոչում են բարերար ու սկսում երկրպագել:

Հետո կանգնեց «հեղափոխության» կողքին, ողջունեց այն ու գոչելով, թե քաղաքականության հետ որևէ կերպ կապ չունի և իր համար կարևորը ժողովրդի կողքին լինելն է, բացեց «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Այս գործարարը փորձում էր համոզել բոլորին, թե իբր այդ ամենն իր համար չի անում, այլ անում է միայն երիտասարդներին առաջ տանելու ու ժողովրդին օգնելու համար, իսկ ինքն անձամբ, քաղաքական գործչի ու առավելևս երկրի ղեկավարի պաշտոնին չի հավակնում... 

Երկրպագուները ծափահարեցին նրա «սրտակեղեք» ճառերին, ու Վարդանյանը հասկացավ, որ ևս մի քայլ առաջ գնալու ժամանակն է:

Պատասխանելով РБК լրատվամիջոցի հարցին՝ արդյոք պատրա՞ստ է Վարդանյանը դառնալ Հայաստանի նախագահ, նա ասել է.

«Եթե էլիտան միասնական հանդես գա և միասին որոշի, որ դա ճիշտ որոշում է, որ ես լինեմ, կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև պատրաստ եմ իմ ազգի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար»...

Oops... Ռուբեն Կառլենիչի ախորժակը քացախով կտրենք...

Համենայնդեպս, այն, ինչ հիշեցնենք, նրան քաղցր չի թվա...

Իրականում...

Ոչ վաղ անցյալում լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին մի բացահայտման, որի համաձայն, պարզվում է՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորած ներդրումային բանկը վերահսկում է օֆշորային ընկերությունների ցանցը, որը Ռուսաստանից դուրս է բերում միլիարդներ:

Միջազգային հետաքննությունը ցույց է տվել, թե ինչպես է ցանցը գումարներ ստացել խոշոր խարդախության հետ կապված ընկերություններից: Վարդանյանը խստորեն հերքել է լուրերը՝ ասելով, թե իբր որևէ հանցավոր գործունեության մասին տեղյակ չէ: Նրա փաստաբաններն էլ վկայել են, թե իբրև Վարդանյանը ներգրավված չէ «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործարքների, ղեկավարման կամ գործունեության մեջ, և որ նա միշտ գործել է թափանցիկ:

Կեցցեն փաստաբանները. իրենց գործի վարպետ են...

Սակայն, կան նաև այլ մասանագետներ, ովքեր, որպես իրենց գործի վարպետ, ուսումնասիրել ու բացահայտել են Վարդանյանի ստերի ու խարդախությունների թողած  հետքերը....

Մասնավորապես Hetq.am-ը, ««Տրոյկա լվացքատուն». հայ արտագնա աշխատողները՝ փողերի լվացման սխեմայում» վերտառությամբ, անդրադարձել է լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի ուսումնասիրությանը, որը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ...

«Հետքը», Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և 20 լրատվամիջոցներ համատեղ ուսումնասիրել են մոտ 8,8 միլիարդ դոլար շրջանառած մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։

Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր. կեղծված ստորագրություններ, խաբված միգրանտներ, լվացած փողեր ու էլի մի շարք խարդախություններ...

Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը, որի մասին առաջակում ենք մանրամասն ընթերցել այս հղմամբ...

Հիմա, շատ չծանրաբեռնելով ընթերցողներին, պարզապես նկատենք, որ «ազգի համար և՛ կոշկարար, և՛ հավաքարար, և՛ ղեկավար...» լինելու պատրաստակամություն հայտնող այս մարդը, նույն այդ ազգի մասին խոսելիս՝ ամեն անգամ, երբ ներկայացնում է Հայաստանի ծանր վիճակը, խուսափում է խոսել դրա մեղավորներից. տվյալ դեպքում՝ թիվ մեկ պատասխանատու և թիվ մեկ մեղավոր Նիկոլ Փաշինյանից...

Եկել, խոսում է երկրի անվտանգությունից ու վախենում է ասել, որ այսօր երկիրն անվտանգ չէ՝ իր ներկա ղեկավարի պատճառով... 

Բացի այդ, անընդհատ խոսելով նախկին նախագահներից, նա ասում է, թե իրեն խանգարել են...

Ոչ ոքի հետաքրքիր չէ՞, թե ինչու է իրեն առնվազն իշխանությանը մոտ չհռչակած Վարդանյանն իր կուսակցությունը հիմնել Փաշինյան Նիկոլի երկու նախկին նախարարների վրա։ 

Ոչ ոքի հետաքրքիր չէ՞, թե խարդախությամբ գումարներ լվանալու մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանն ինչ է ցանկացել անել Հայաստանում, որ նախորդ նախագահները մերժել են նրան... Ու ի՞նչ ԽԾԲ-ներ է նա ուզում անել հիմա, որ երկիրը թուրքին հանձնողին ոչ միայն չի ասում, որ նա դավաճան է, այլև գործարքի մեջ է մտնում նրա հետ` սեղմելով կապիտուլյանտի ձեռքը...

Ոչ ոքի հետաքրքիր չէ՞, թե «լվացքի սիրահար» Վարդանյանին ինչո՞ւ է հետաքրքրում Հայաստանը... նա ցանկանում է Հայաստանը «լվացքատո՞ւն» դարձնել՝ Դիլիջանի  դպրոցի պատմությունը վկա...

Ոչ ոքի հետաքրքիր չէ՞, թե ի վերջո՝ ո՞ւր են տանում բարերար համարվող այս մարդու «բիզնես-ծրագրային» նպատակները՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ... 

NEWSPRESS.am