Բողոքի ակցիա՝ Վրաստանում. կան ձերբակալվածներ
Բաթումիում և Զուգդիդիում քաղաքային ժողովների նորընտիր պատգամավորները բողոքել են հին խորհրդատվական մարմնի կողմից 2022 թվականի բյուջեների ընդունման դեմ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Բաթումիի նորընտիր վեհաժողովը, որում իշխող «Վրացական երազանքը» կորցրեց մեծամասնությունը, դեռ չի ստանձնել իր լիազորությունները։ Կեսօրին ավագանու անդամները հավաքվել են նիստերի դահլիճում եւ 15 կողմ ձայներով հաստատել բյուջեն։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Միրդատ Կամադաձեն անհայտ նյութ է լցրել խորհրդակցությունների սենյակ, որից հետո բոլոր պատգամավորները սուր հոտի պատճառով ստիպված են եղել լքել տարածքը։
Ներկա պահին ժողովի շենքի մոտ շուրջ հարյուր հոգու մասնակցությամբ բողոքի ակցիա է ընթանում։ Ընդդիմադիրները պահանջում են իրենց ներս թողնել, նրանք պարբերաբար բախվում են ՆԳՆ պաշտոնյաների հետ։
Նշվում է, որ անկարգությունների ժամանակ երկու մարդ ձերբակալվել է Զուգդիդիում, չորսը՝ Բաթումիում՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։