Ազգային ժողովում բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը. Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը չի փոխել իր տեսակետը՝ երկրում հարցերը կարող են լուծել միայն փողոցի միջոցով: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հարցազրույցում:
«Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող։ Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը։ Երբ փողոցը հարցերը դե ֆակտո բերի իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձևակերպել, բայց ԱԺ-ն չի կարող խնդիրները լուծել։ Ազգային ժողովում բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,- ասաց Մանուկյանը։
Նրա դիտարկմամբ, պետք է հստակ խնդիր դնել ու ծրագիր ունենալ:
«Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է և որևէ օգտակար բան Հայաստանի համար անել չի կարող, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են: Տեսնում են, որ իրենց դիմաց կամք ու ուժ չունեցող պետության ղեկավարներ են կանգնած, իրենք անընդհատ շարունակելու են հարձակումը»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ այն իրավիճակը, որ հիմա տիրում է Հարավային Կովկասում և մեր սահմաններին, կայուն վիճակ չի. «Ուշ, թե շուտ դա բերելու է պատերազմի: Անընդհատ խոսելով խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմ»,- ընդգծեց Մանուկյանը: