Տիագո Ալկանտարան խոսել է «Բարսելոնա» հավանական վերադարձի մասին
Տիագո Ալկանտարան պնդում է, որ ուշադրություն չի դարձնում այն խոսակցություններին, թե իբր «Բարսելոնան» իրեն կարող վերադարձնել «Կամպ Նոու»։Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
«Լիվերպուլի» կիսապաշտպանը ամբողջությամբ կենտրոնացած է Էնֆիլդում տեղի ունեցող իրադարձություններին: Նա լրագրողներին ասել է. «Ես ֆուտբոլ եմ խաղում։ Ինձ չեն անհանգստացնում ասեկոսեները»:
Հիշեցնենք, որ Ալկանտարան կատալոնական ակումբից տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», որտեղից էլ՝ «Լիվերպուլ»։