Տեսանյութը ներկայացնում է ՀՀ ՄԻՊ անցած գրեթե 6 տարիների հիմնական աշխատանքի միայն սեղմված մասը․ Թաթոյանն ամփոփել է աշխատանքային գործունեությունը (տեսանյութ)
Այս տեսանյութը ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անցած գրեթե 6 տարիների հիմնական աշխատանքի միայն սեղմված մասը՝ այն էլ ոչ բոլոր դրվագներով:
Գործունեությունը տարվել է բարդ ու ճգնաժամային իրավիճակներում, պահանջվել է գիշեր-ցերեկ աշխատանք, անհատական մոտեցում և անմիջական միջամտություն, մասնագիտական բարձր որակ և հրատապ լուծումներ, ամենօրյա հետևողականություն մեր ողջ թիմի կողմից:
Տեսանյութը ցուցադրվել է Կալիռֆորնիայում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region կազմակերպած միջոցառմանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին “Human Rights Champion” մրցանակ շնորհելու առիթով: